Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ժամը 14։00-ին, հանրահավաք տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում, իսկ ժամը 16։30-ին ավտոերթ՝ դեպի Ծաղկաձոր` Ավանի «Հարսնաքար» ռեստորանի դիմացի մայթից։
Հանրահավաքի մասնակիցները նախատեսել էին այսօր Հանրապետական կուսակցության խորհրդի նիստի ընթացքում շրջափակել ՀՀԿ գրասենյակը, որտեղ էլ պետք է հայտարարվեր` ում է կուսակցությունն առաջադրում վարչապետի պաշտոնում։ Սակայն Ֆրանսիայի հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հանրապետականի խորհուրդն արտագաղթել է Ծաղկաձոր»: Նա նշեց, որ իրենց պլանները այդ պատճառով փոխվել են: «Շատ հզոր ավտոերթ տեղի կունենա դեպի Ծաղկաձոր», - ասաց Փաշինյանը, ապա կոչ արեց բոլոր վարորդներին ու քաղաքացիներին, ովքեր ցանկանում են մասնակցել ավտոերթին, 16։30-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմացի մայթից շարժվել դեպի Ծաղկաձոր։
«Մեքենաները լիցքավորեք գազով, դրոշներ ունեցեք և պատրաստ եղեք ավտոերթին։ Իսկ մինչ այդ` ժամը 14։00-ին, հանրահավաք տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում»,- հայտարարեց նա:
Նշենք, որ ՀՀԿ-ն չի շտապում հաստատել, որ Ծաղկաձորում են անցկացնելու խորհրդի նիստը, որտեղ կառաջադրվի վարչապետի թեկնածուն: