Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Մենք նորից մտել ենք սեւի ու սպիտակի դաշտ: Փոխադարձ հրաձգություն է ընթանում: Ես չգիտեմ, դա գուցեեւ փոխադարձ ձեռնտու է: Վերջում պետք է գնահատական տալ»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արա Հակոբյանը`անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքին: Պարոն Հակոբյանն ընդգրկված է ՀՅԴ համամասնական ցուցակում, նաեւ վարկանիշային ընտրակարգով առաջադրվել է թիվ 4 ընտրատարածքում:
Ըստ մեր զրուցակցի, փոխադարձ հրաձգությունը «ծածկում է» ծրագրային քննարկումները եւ դրա մեջ ներառված ուժերը, փաստացի, դուրս են գալիս առաջին պլան եւ այդ բառամթերքն է առաջնային դառնում. «Մենք այդ մոտեցման մեջ չէինք եւ չենք: Մենք նպատակ ունեինք եւ ունենք ծրագրային քննարկումներ ունենալ, ոչ թե պիտակավորում`ցանկացած գործչի հետ կապված»: