Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր մեկնարկում է hանրապետության նախագահի 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածուների առաջադրումը: Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն մինչև հունվարի 4-ը` ժամը 18-ը:
Հանրապետության nախագահի թեկնածու գրանցվելու համար, ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, պետք է ԿԸՀ ներկայացվեն տեղեկանք թեկնածուի` վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին, թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, նրա լիազոր ներկայացուցչի տվյալները, ՀՀ կենտրոնական բանկում 8 մլն դրամի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը:
Հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները` համագումարի կամ մշտապես գործող մարմնի որոշմամբ, և քաղաքացիները` ինքնաառաջադրման միջոցով: