կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-14 10:34
Քաղաքական

Տեր-Պետրոսյանի առաջադրումը տխուր վերջաբան կունենա. Կ. Ռուբինյան

Տեր-Պետրոսյանի առաջադրումը տխուր վերջաբան կունենա. Կ. Ռուբինյան

«Առավոտ»-ը զրուցել է ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի հետ՝ ԲՀԿ-ի որոշման և հետագա քաղաքական զարգացումների մասին:

- Հայաստանյան քաղաքական դաշտում դերակատար որոշ ուժեր առաջիկա նախագահական ընտրություններում իրենց մասնակցությունը պայմանավորում էին ԲՀԿ առաջնորդի կողմնորոշմամբ: Այդքան երկար սպասված որոշումն արդեն կա: Կարծում եք՝ դա հստակությո՞ւն մտցրեց քաղաքական դաշտում:

- Ինչ-որ չափով՝ այո: Բայց հստակություն մտցրեց նրանց համար, ովքեր իրենց գործողությունները պայմանավորում էին ԲՀԿ-ի գործողություններով: Իսկ ընդհանրապես, այդ գործընթացները դժվար է քաղաքական անվանել: Կլանի ներսում ինչ-որ փորձեր արվեցին՝ կշիռ ավելացնելու, իշխանություն կիսելու, անհամաձայնություն եղավ, հետո հարթվեց: Սա է ամբողջը, որը ոչ միայն դժվար է քաղաքական անվանել, ավելին՝ այդ գործընթացը շատ հեռու է ժողովրդին հուզող խնդիրներից, նրա սպասումներից:

- Տևական ժամանակ հետևելով ԲՀԿ-ական տարբեր դեմքերի հայտարարություններին, ԲՀԿ պատվիրակության վերջերս կատարած բրյուսելյան այցին, այնտեղից հնչած դիրքորոշումներին՝ տպավորություն էր, որ Գագիկ Ծառուկյանը պետք է հայտարարի իր առաջադրման մասին: Ձեր կարծիքով՝ ի՞նչը ստիպեց Գագիկ Ծառուկյանին փոխել դիրքորոշումը:

- Դժվարանում եմ ասել: Ճիշտ եք, որ դեպքերի զարգացման տրամաբանությունն այն էր, որ Ծառուկյանը պետք է դներ թեկնածությունը և այդպիսով, այնուամենայնիվ, այլընտրանքից վերածվեր ընդդիմության: Ինչպես տեսանք, այդ վերջին քայլը չհաջողվեց կատարել: Պատճառը ո՞րն է՝ համարձակության պակա՞սը, թե՞ վերահաս վտանգը սկզբում թերագնահատելը, չեմ կարող ասել: Համենայնդեպս, ճիշտ եղավ, լավ եղավ, որ այդպես եղավ: Որովհետև արհեստական, անծրագիր և անգաղափար նոր ընդդիմության գոյացումը որևէ օգուտ չէր կարող տալ հասարակությանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտում»: