Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Ֆրանսիայի դատարանը նոր հետաքննությւն է թույլատրել երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ` պարզելու համար նրա մասնակցությունը Կարաչիի ահաբեկչության մասին փաստերի հրապարակման գործին. տեղեկացնում է France-Presse-ը:
2011 թվականի սեպտեմբերին փաստեր էին հրապարակվել, այսպես կոչված, «Կարաչիի գործի» մասին, որը վերաբերում է 2002 թվականին պակիստանյան Կարաչի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննությանը, որի արդյունքում զոհվել էին նաեւ Ֆրանսիայի 11 քաղաքացիներ: Իրավապահ մարմիններն այն ժամանակ հետաքննքում էին Սարկոզիի մասնակցությունը Պակիստանում կոռուպցիոն սխեմաների: Հրապարակված նյութում հաստատվում էր, որ Սարկոզի անունը հետաքննության որեւէ նյութում չկա:
Հրապարակումից հետո Կարաչիում զոհված ինժեներների հարազատները դատական հայց էին ներկայացրել նախագահի դեմ: Նրանք պնդում են, որ նա խախտել է չհրապարակման մասին օրենքը, քանի որ խոսքը դեռեւս անավարտ հետաքննությանն էր վերաբերում: