Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուի դեմ: Պատճառը նախագահական համակարգի մասին նրա արած հայտարարությունն է. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ Sondakika լրատվական կայքի` Թուրքիայի պալատների և բորսաների միության (TOBB) գլխավոր խորհրդի նիստի ժամանակ թուրք կուսակցապետն ասել էր, որ առանց արյուն թափելու Թուրքիան չի կարող անցնել նախագահական համակարգին:
«Մի մարդ կխոսի, ու Թուրքիան կլռի: Մի մարդ կխոսի, և դրան համապատասխան դատավճիռը կլինի: Մի մարդ կխոսի, և ըստ դրա` կկազմվեն պատգամավորների ցուցակները: Մի մարդ կխոսի, և նրա ուզած մարդն իսկույն բանտում կհայտնվի: Այս երկրում այդպիսի նախագահական համակարգի անցումը դուք չեք կարողանա իրականացնել առանց արյուն թափելու»,- ասել էր նա:
Նշվում է, որ հետաքննությունն անցկացվելու է Թուրքիայի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի հատկանիշներով: