կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-15 14:21
Իրավական

Ուսանողների անձնագրային տվյալները հավաքագրելու փաստով հետաքննություն է սկսվել

Ուսանողների անձնագրային տվյալները հավաքագրելու փաստով հետաքննություն է սկսվել
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ինտերնետային կայքում զետեղված հաղորդագրության հիման վրա ոստիկանությունը հետաքննություն է սկսել. հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ, ըստ հաղորդագրության,  Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտորը հավաքել է երիտասարդների անձնագրային տվյալները` հորդորելով ընտրել իր կողմից նշած թեկնածուին:
Հետաքննությունը վարում է ոստիկանության  Կենտրոնական բաժինը: