|
Փոխարժեքներ
07 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.62 |
| EUR | ⚊ | € 434.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.7679 |
| GBP | ⚊ | £ 498.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.9 |
ԱՄՆ-ում թուրք հայտնի մսագործ Նուսրեթ Գյոքչեքին պատկանող «Նուսր-էթ» ռեստորանի դեմ հետաքննություն է սկսվել:
Ըստ Demokrathaber-ի՝ պատճառը եղել է այն, որ նա ճաշերի պատրաստման ժամանակ խախտել է ԱՄՆ-ում սննդի հարցում ընդունված օրենքները՝ ձեռնոցներ օգտագործել, բաց ձեռքերով մսին չդիպչել և այլն: Հետաքննության հիմք են հանդիսացել համացանցում տեղադրված` նրա տեսանյութերը:
Newsweek-ի հաղորդմամբ՝ ռեստորանի աշխատակիցներն ամեն կերպ խուսափում են սկսված հետաքննության մասին որևէ մեկնաբանություն անել:
Նշենք, որ թուրք մսագործը աշխարհին հայտնի է դարձել միսն աղելու` իր «յուրահատուկ հնարքով»: