Թուրքիայի Ըսփարթա շրջանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել 300 հոգու դեմ՝ «համացանցում քուրդ զինյալների քարոզչությունն իրականացնելու, Թուրքիայի դրոշն անարգելու և Թուրքիայի նախագահին վիրավորելու» մեղադրանքով:
Ըստ Demokrathaber-ի՝ մոտ վեց ամիս տևած հետևողական աշխատանքների արդյունքում ոստիկաններին հաջողվել է «բացահայտել» 300 հոգու թե' Թուրքիայում, թե' Թուրքիայից դուրս:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ: Նույն մեղադրանքով նախկինում ձերբակալվել էր 36 մարդ: Նրանցից 14-ը` ձերբակալվել, իսկ 22-ն ազատ էին արձակվել: