|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել անօդաչու թռչող սարքեր արտադրող իսրայելական ընկերության դեմ, որը Ադրբեջանի անունից փորձել է ռմբակոծել հայկական դիրքերն իր սարքավորումներից մեկի ցուցադրության ժամանակ:
Ըստ Timesofisrael-ի՝ այդ մասին հայտնի է դարձել ոստիկանության տարածած հայտարարությամբ, համաձայն որի` քրեական հետաքննություն է սկսվել «Aeronautics Defense Systems Ltd» ընկերության նկատմամբ հայտնի հաճախորդի հետ գործարքի առնչությամբ:
Կայքը տեղեկացնում է, որ հետաքննությունը վարում է Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննության «Yahbal» բաժինը: Իսրայելական դատարանը հավանության է արժանացրել գործին առնչվող կարգադրությունը, որով սահմանափակվում է տեղեկատվության տրամադրումը, հատկապես` այն մասին, թե ով է այդ «հաճախորդը»:
Ընկերության նկատմամբ հետաքննությունը սկսվել է դեռևս սեպտեմբերի 4-ին՝ հայկական դիրքերի դեմ իրականացված գործողության վերաբերյալ տեղեկատվության հայտնվելուց շաբաթներ անց: