|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ֆրանսիայում սկսվել է 2007-ին Նիկոլա Սարկոզիի նախագահական քարոզարշավի` Մուամար Քադաֆիի կողմից ֆինանսավորվելու մասին գործի հետաքննությունը. տեղեկացնում է France-Presse-ը: Ֆրանսիացի իրավապահները հայտնել են, որ գործը կազմվել է «կաշառակերություն եւ կոռուպցիա», «կեղծիք», «փողերի լվացում» հոդվածներով:
Տեղեկատվությունը, թե Քադաֆին ֆինանսավորել է Սարկոզիին, առաջին անգամ շրջանառվեց 2011-ի մարտին, երբ Քադաֆիի որդին Euronews-ին հայտնեց, որ Լիբիայի իշխանությունները Ֆրանսիայի նախագահից պահանջում են վերադարձնել նրան տրամադրված գումարները: Սարկոզին այդ հավաստիացումները «ծիծաղելի» է որակում: