Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դիարբեքիրի Սուր շրջանում գտնվող Սուրբ Սարգիս կիսավեր հայկական եկեղեցի ապօրինաբար մտած և եկեղեցու կիսաքանդ լինելու հետևանքով վնասվածք ստացած թուրք քաղաքացի Յըլմազ Օրեքը բողոք է ներկայացրել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի դեմ, որի հիման վրա դատախազությունը հետաքննություն է սկսել։
Այդ մասին, Akunq.net-ի հաղորդմամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սուրում գտնվող 500-ամյա Սուրբ Սարգիս եկեղեցին, կիսավեր վիճակում է պետության կողմից չպահպանվելու հետևանքով։ Թեև եկեղեցի մուտք գործելն արգելված է եղել, սակայն 16 տարեկան մի թուրք քաղաքացի՝ Յըլմազ Օրեքը, ընկերների հետ զբոսնել է եկեղեցու բակում և վնասվածք ստացել, որի համար բողոքով դիմել է դատախազություն։ Բողոքի հիման վրա հետաքննություն է սկսվել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի դեմ, որը պատասխանատու է նաև Սուրբ Սարգիս եկեղեցու համար։
Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի ղեկավար խորհրդի անդամ Գաֆուր Թյուրքայը (Օհաննես Օհանյան) հայտնել է, որ հիմնադրամը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները, եկեղեցու քարերը գողացվել են, հիմնադրամը Սուրբ Սարգիս եկեղեցին պահպանության տակ վերցնելու խնդրանքով դիմել է համապատասխան մարմիններին, և քաղաքացու՝ վնասվածք ստանալու դեպքը կարող է պատահած լինեն եկեղեցու քարերը գողանալու ընթացքում։
Թուրքական աղբյուրը նշում է, թե չնայած որ 500-ամյա Սուրբ Սարգիս եկեղեցի մտնելն արգելված է եղել, սակայն 2019 թ․ դեկտեմբերի 14-ին եկեղեցի մուտք գործած 16-ամյա Յըլմազ Օրեքը, իր ցուցմունքի համաձայն, ծանր վնասվածք է ստացել և երկար ժամանակ հիվանդանոցում բուժում ստացել, որից հետո բողոք է ներկայացրել հայկական եկեղեցու հիմնադրամի դեմ, թե ոչ մի միջոց ձեռնարկված չի եղել այստեղ մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։
Հետաքննության շրջանակներում ցուցմունք տված Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի ղեկավար խորհրդի անդամ Գաֆուր Թյուրքայը հայտնել է, որ եկեղեցու շուրջը պատերով փակված է եղել, և որ այդ շինությունը մասնավոր սեփականություն է։ Թուրքայը նաև հավելել է․ «Այս պատմական կառույցում գողության դեպքեր են պատահում։ Սակայն մենք ոչ մեկին պաշտոնապես չենք դիմել այդ հարցով։ Մեր կողմից միայն բանավոր դիմում է եղել նահանգապետարան։ Նահանգապետի և Հիմնադրամների շրջանային տնօրենի հետ այցելել ենք այդ վայրը։ Խնդրի մասին հայտնել ենք նահանգապետին և հաղորդել, որ եկեղեցու քարերը գողացված են, և որ այս թեմային անդրադարձ է եղել նաև մեր մամուլում։ Օգնություն ենք պահանջել եկեղեցին պահպանելու համար։ Եկեղեցին չի գործում, և չի կարելի առանց թույլտվության այդ տարածք մուտք գործել։ Ես չեմ ընդունում մեզ ուղղված մեղադրանքները։ Մեր հիմնադրամի անունից բողոք եմ ներկայացնում այդ տարածք գողության նպատակով մտած և 500-ամյա պատմական կառույցին վնաս հասցրած անձանց դեմ»։
https://www.diyarbakirsoz.com/diyarbakir/yikik-kiliseye-yaralama-davasi-222997
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net