Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հոգեբանական կողմը շաբաթներ առաջ հուսահատական էր, այժմ հետաքրքիր ժամանակներ են, լավատեսական հայացքով պետք է նայել «մեր գործին». լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը` անդրադառնալով նախընտրական իրադրությանը:
«Ի տարբերություն մյուս թեկնածուների, մենք մի առավելություն ունենք, դա մեր անցած ճանապարհն է»,- ասաց նա ու հավելեց, որ իրենք բավական շահեկան վիճակում են: Yerkir.am-ը փորձեց ճշտել, թե ո՞ր տեսանկյունից է շահեկան՝ նախագահ դառնալո՞ւ, թե՞ 2-րդ տեղ գրավելու:
«Առողջ մարդկանց տեսանկյունից եմ շահեկան դիրքում: Շահեկան է բոլոր այն մարդկանց համար, ովքեր փորձում են դառնալ նախագահ: Մրցակցային տեսանկյունից դժվար է ինձ հետ մրցել: Եթե մենք մարդկանց համոզենք, որ ընտրելու պահին ինքն է իշխանությունը, շատ բան կփոխվի: Պատմության մեջ կարևոր է երկրորդական չլինել»,- պատասխանեց Հայրիկյանը: