կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-24 15:08
Իրավական

Հայրիկյանը կողմ է Սեդրակյանի և մյուս ամբաստանյալների ազատ արձակմանը

Հայրիկյանը կողմ է Սեդրակյանի և մյուս ամբաստանյալների ազատ արձակմանը

Այսօր ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստի ժամանակ գործով մեղադրյալ` էպոսագետ, նախագահի մեկ այլ նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դատարանին միջնորդեց գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին` հաշվի առնելով, որ նա տառապում է քրոնիկ հեպատիտ հիվանդությամբ, խնամքի տակ ունի 2 անչափահաս երեխա, ինչպես նաև` մայրը, կինը: Փաստաբանը հորդորեց, որպեսզի դատարանը փոխի խափանման միջոցը և ընդունի Սեդրակյանին ազատությունից չզրկելու` ցանկացած որոշում:

 

Վարդան Սեդրակյանը իր հերթին ավելացրեց, որ եթե ինքը թաքնվի, նշանակում է` կապ ունի գործի հետ, և խնդրեց դատարանին չմերժել միջնորդությունը, հակառակ դեպքում` իրենք կդիմեն Եվրադատարան:

 

Մեղադրողն առարկեց, բայց Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանն ասաց, որ դեմ չէ և թողնում է դատարանի հայեցողությանը:

 

Ինչ վերաբերում է տուժողին` Պարույր Հայրիկյանին, ապա նա հայտարարեց, որ ինքը մշտապես դեմ է եղել նախնական կալանքին, և ասաց, որ մյուս 2 ամբաստանյալների համար անձամբ է միջնորդում է, որ ազատ արձակվեն: