| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր` կառավարության նիստից հետո, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետի հանձնարարականին` կրճատել ՊՈԱԿ-ների թիվը: Նախարարը նշեց, որ մեկ ամիս է պետք բոլոր ուսումնասիրությունները ոլորտում ավարտելու և բարեփոխումներ իրականացնելու համար: Լրագրողները ոլորտի մի քանի խնդիրների վրա հրավիրեցին նախարարի ուշադրությունը, այն է` բժիշկների հետ կապված կոռուպցիոն դրսևորումները:
Նախարարը հարցրեց. «Դուք բժշկին կոնյակ կամ ծաղիկ տալը համարում եք կոռուպցիոն դրսևորո՞ւմ»: Լրագրողները հարցրեցին` ինքը վերցրե՞լ է նվերներ հիվանդներից: Նախարարը պատասխանեց, որ թեև ծաղիկ իրեն չեն նվիրել, բայց կոնյակ նվիրել են, և ինքը վերցրել է:
Հարցին` արդյո՞ք ինքն ամենահարուստն է կառավարությունում, Ալթունյանը պատասխանեց. «Դժվար է ասել: Բժիշկների համեմատ` հարուստ եմ, շատ հարուստների համեմատ` աղքատ»:
Նախարարը նշեց, որ հնարավոր համարում է առողջապահության ոլորտում ապահովագրության համակարգի ներդրումը, սակայն, դրա հետ կապված, ներկայումս քննարկումներ չեն գնում: