Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստի ժամանակ գործով մեղադրյալ` էպոսագետ, նախագահի մեկ այլ նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դատարանին միջնորդեց գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին` հաշվի առնելով, որ նա տառապում է քրոնիկ հեպատիտ հիվանդությամբ, խնամքի տակ ունի 2 անչափահաս երեխա, ինչպես նաև` մայրը, կինը: Փաստաբանը հորդորեց, որպեսզի դատարանը փոխի խափանման միջոցը և ընդունի Սեդրակյանին ազատությունից չզրկելու` ցանկացած որոշում:
Վարդան Սեդրակյանը իր հերթին ավելացրեց, որ եթե ինքը թաքնվի, նշանակում է` կապ ունի գործի հետ, և խնդրեց դատարանին չմերժել միջնորդությունը, հակառակ դեպքում` իրենք կդիմեն Եվրադատարան:
Մեղադրողն առարկեց, բայց Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանն ասաց, որ դեմ չէ և թողնում է դատարանի հայեցողությանը:
Ինչ վերաբերում է տուժողին` Պարույր Հայրիկյանին, ապա նա հայտարարեց, որ ինքը մշտապես դեմ է եղել նախնական կալանքին, և ասաց, որ մյուս 2 ամբաստանյալների համար անձամբ է միջնորդում է, որ ազատ արձակվեն: