Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բաքվի բարբարոսական վարչախմբի ծավալապաշտությանը դիմակայելու կամքի բացակայության և ակնհայտ թուլամորթության համար մեզանում որպես հիմնական «կռվան» օգտագործվում է այն, թե արհեստածին Ադրբեջանը մի շարք առումներով օբյեկտիվորեն առավելություններ ունի։ Իհարկե, ոչ ոք չի կարող ժխտել այդ առավելությունները, բայց բերեմ մի այլաբանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Խորհրդային և վաղ հետխորհրդային շրջանում բուհական որոշ «պրեստիժային» մասնագիտությունների գծով ոչ բոլոր դեպքերում, սակայն այնուամենայնիվ գործում էր ազդեցիկ նոմենկլատուրային ծանոթ-բարեկամ ունենալու կամ ֆինանսական հնարավորությունների միջոցով քննությունների բարդությունը հաղթահարելու առավելության կայացած մեխանիզմ։
Նման նախնական առավելություն չունենալու դեպքում ելքը մեկն էր՝ դրսևորել կամք և գիտելիքի ձեռքբերմամբ սեփական ուժերով հաղթահարել բոլոր՝ նաև քննության բարդությունները, կամ, այլ խոսքերով, լինել իրական գերազանցիկ և հետ թողնել առաջին խմբին։
Արհեստածին Ադրբեջանի և Հայաստանի պարագայում պայմանականորեն նույն իրավիճակն է՝ այո՛, Բաքուն ունի ստարտային առավելություն, որն ինքնին դեռևս հաջողության գրավական չէ՝ պայմանով, եթե Հայաստանը դրսևորի կամք և դառնա գերազանցիկ մրցակցության բոլոր ոլորտներում»։