կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-26 12:39
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զբոսաշրջության աճը 2020-ի համեմատ կանխատեսվում է 319 տոկոս, իսկ 2019-ի համեմատ՝ -20-25 տոկոսով անկում․ Քերոբյան

Իրանցիների մեծ խմբեր կան՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ այս կերպ հիմնավորելով, որ թեև Հայաստանը 2020 թվականին մեծ անկում է գրանցել զբոսաշրջության ոլորտում, սակայն 2021 թվականին հնարավոր է ընկնել նորմալ տեմպի մեջ։

Նա ասաց, որ այս տարվա զբոսաշրջության աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվում է 319 տոկոս, իսկ 2019 թվականի համեմատ՝ -20-25 տոկոսով անկում։

«Հիմա Նովրուզ է և բավականին մեծ թվով իրանցի զբոսաշրջիկներ են ժամանել, ապրիլին ավելի շատ ամրագրումներ կան հյուրանոցներում, իսկ արդեն մայիսին կմտնենք նորմալ տեմպի մեջ»,-վստահեցրեց Քերոբյանը:

Նա ընդունեց, որ նախորդ տարի տուրիզմի ոլորտում շռնդալից անկում ենք ունեցել, բայց մատնացույց արեց, որ եթե նախորդ տարի այս ամսին տուրիստ չունեինք, այս տարի ունենք։

Մանրամասն՝ տեսանյութում․