կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-05 16:04
Հասարակություն

«Վանաձորի փողոցների և մայթերի անցանելիությունը համեմատական առավելություն ունի». Վանաձորի քաղաքապետարան

«Վանաձորի փողոցների և մայթերի անցանելիությունը համեմատական առավելություն ունի». Վանաձորի քաղաքապետարան

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, անդրադարձել է քաղաքի փողոցների մաքրման աշխատանքներին: 

Վանաձորի քաղաքապետարանի կայքէջից տեղեկանում ենք. «Աննախադեպ ցրտաշունչ և ձնառատ եղանակների պայմաններում, եթե օբյեկտիվորեն մոտենանք խնդրին, քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները ձյան մաքրման աշխատանքները կատարել են առկա հնարավորությունների առավելագույն օգտագործմամբ: Եվ անգամ ավելին, քաղաքապետի անձնական կապերի շնորհիվ հնարավոր է եղել լրացուցիչ տեխնիկական միջոցներ ներգրավել: Համենայն դեպս, եթե համադրենք այլ քաղաքների իրավիճակի հետ, Վանաձորի փողոցների և մայթերի անցանելիությունը համեմատական առավելություն ունի»:


Բացի դա, ըստ քաղաքապետարանի, «Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման 100 օրվա ընթացքում, նա առավել քան հասանելի է եղել հանրությանը և քաղաքացիներին ոչ միայն միջնորդավորված՝ ԶԼՄ-ներով, այլ նաև սոցիալական ցանցերով: Նա այն եզակի համայնքի ղեկավարներից է, ով անձամբ է վարում սոցիալական ցանցերում իր էջերը և պատասխանում օգտատերերի հարցերին»:

Ըստ քաղաքապետարանի՝  Մամիկոն Ասլանյանը 100 աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով, ընդունել է 200-ից ավելի քաղաքացիների, «ինչը ևս աննախադեպ է նախորդ տարիների համեմատությամբ»:

Քաղաքապետարանը նաև հայտարարել է, որ 2016 թվականի բյուջետային տարին և 2017 թվականը Վանաձորի համայնքապետարանը սկսել է առանց աշխատավարձի պարտքերի: