կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-08 13:56
Հասարակություն

Էպոսագետը` օլիգարխ

Էպոսագետը` օլիգարխ

Իր facebook-յան էջում նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը գրել է.

 

«Հիասթափված եմ իմ անցած կյանքից, գործունեությունից ...Շուրջ քառասուն տարի ոստիկանությունում աշխատելու փոխարեն, եթե խելք ունենայի էպոսագետ կդառնայի, հիմա ես էլ հարուստ կլինեի ու ամեն ինչով ապահովված...

 

Ես էլ էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի նման ընտանիքով կհանգստանայի Դուբայում, ամուսնության տարելիցի կապակցությամբ կնոջս կնվիրեի հարյուր հազարանոց «Լեքսուս», որպեսզի երեխաս վատ չզգար, ձեռքի հետ նրա համար նույն օրը «Ռենջ Ռովեր սպորտ» կգնեի: Դա քիչ է` գլուխ կգովայի, որ առանձնատուն ունեմ, մի հատ էլ ջիփ՝ «Միցուբիշի» մակնիշի:

 

Զարմանում եմ՝ առեւտուր, արտադրություն, բենզա-գազալցակայաններ, սուպերմարկետներ, բիզնես եք անում, էպոսագետ դարձեք, էպոսագետ...

 

Հիմա նստել, մտածում եմ, որոշել եմ էպոսագետ դառնամ, սկսեմ հայոց էպոսից՝ ինչպես ինքն է ասում, առայժմ անցնեմ հարեւան երկրներին, նրանց էպոսներին...

 

Արդեն դասախոսության կառուցվածքի, մատուցման ձեւերի, մեթոդների, դիդակտիկ նյութերի, տեսաֆիլմերի մասին եմ մտածում...

 

Տեր Աստված, այնպես արա հաջողվի, որ ինձ համար էլ երկու միլիոն դոլարը մանր ծախսի նման լինի, ինչպես Մեծն էպոսագետ Վարդան Սեդրակյանի համար է:

 

Դե՛ էպոս, սպասի՛ր...»: