| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  12 տարի առաջ - 2013-06-12 19:02
            12 տարի առաջ - 2013-06-12 19:02  
         
                
            ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ տուժող Հայրիկյանին հարցեր ուղղեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը:
Հայրիկյանն իր ցուցմունքում հայտնել էր, որ, 1992-ից սկսած, իր նկատմամբ մահափորձ կատարելու փաստով երեք գործ է հարուցվել, որոնք մինչ այսօր չեն բացահայտվել: Նա քաղաքական սպանություն որակեց նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ԱԻՄ գրասենյակները փակելը:
Այս առնչությամբ Սեդրակյանը հետաքրքրվեց՝ Հայրիկյանը տրամաբանական կապ չի՞ տեսնում նախկինում կատարված և վերջին մահափորձի միջև:
Հայրիկյանն էլ մարդկայնորեն անընդունելի համարեց Սեդրակյանի՝ մամլո ասուլիսներից մեկի ժամանակ արած այն հայտարարությունը, թե իր մեքենան ավելի թանկ արժե, քան Հայրիկյանը, և նշեց, որ զարմանք է ապրել, թե ինչպե՞ս կարող է մարդն իր մեքենան ավելին դասել, քան մարդուն:
Էպոսագետն էլ, իր հերթին, հետաքրքրվեց, թե այդ հայտարարությունն ինքը ե՞րբ է արել՝ մահափորձից հետո՞, թե՞ առաջ: Հայրիկյանը պատասխանեց՝ հետո:
Սեդրակյան-Հայրիկյան հարցուպատասխանն ամբողջությամբ դիտեք տեսանյութում: