Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, որ առաջիկա նախագահական ընտրություններում Աստված որոշել է, որ ինքն է հաղթելու: Իսկ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ինչպես բոլոր ՀՀԿ-ականները, այնպես էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը հայտարարեց, որ ընտրություններում հաղթելու է իրենց թեկնածուն` Սերժ Սարգսյանը:
Yerkir.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են հաղթելու, երբ, ըստ էպոսագետի, Աստված այլ որոշում է կայացրել:
«Մենք Աստծո դեմ պայքարելու ոչ մի զենք չունենք, որովհետեւ, եթե ինքը Աստծո հետ ուղղակի կապ ունի, մենք անզոր ենք նրա դեմ պայքարելու, որովհետեւ երկրաբնակները դեռ աստվածների հետ պայքարելու ձեւը չեն գտել»,- կատակով հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորն ու ընդգծեց, որ էպոսագետի այս հայտարարությունները զառանցանք է որակում: Համլետ Հարությունյանը վստահ է, որ նման հայտարարություններով վարկաբեկվում է նախագահական ինստիտուտը:
Լրագրողի դիտարկմանը, թե այդ էպոսագետը «Լեքսուս» ունի, իսկ` Դո՞ւք, ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց. «Երբ ես «Լեքսուս» էի քշում, էպոսագետը սկի էշ չուներ»: