|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«40, սա մի թիվ է, որը բխում է հայոց «Սասնա Ծռեր» էպոսի հոգեբանությունից: Ուրեմն մենք ունենք ընդամենը 40 օր, որպեսզի թույլ չտանք, որ ինքն իրեն հաղթող հռչակած մարդը, ով խախտել է գրված և չգրված բոլոր օրենքները, պաշտոնապես հաստատվի որպես Հայաստանի Հանրապետության նախագահ:
Մտածված և խելացի քայլերի շնորհիվ մենք պետք է կարողանանք հասնել արտահերթ նախագահական ընտրությունների: Այո, թող ՀՀ շարքային քաղաքացի Սերժիկ Ազատի Սարգսյանն էլ առաջադրի իր թեկնածությունը և պայքարի մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններում: Միայն այդ ժամանակ կտեսնենք, թե իսկապես ով է հաղթել արդար պայքարում:
ՄԵՐ ԳՈՐԾՆ ԱՐԴԱՐ Է:
ՌԵԺԻՄԸ ՋԱԽՋԱԽՎԵԼՈՒ Է:
ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ»,- նշել է Սեդրակյանը: