| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  12 տարի առաջ - 2013-02-19 18:40
            12 տարի առաջ - 2013-02-19 18:40  
         
                
            
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը քիչ առաջ Facebook-ի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Իմ բոլոր համակիրներին կոչ եմ անում հեռու մնալ «Րաֆֆի» կոչվող քաղաքաքկան ավանտյուրայից: Կոչ եմ անում չմասնակցել նրա կողմից հրավիրված որևէ քաղաքական միջոցառման: Չդառնալ նրա և իշխանությունների խաղի կույր խաղալիք: Այս ամենը մտնում է նրանց նախնական սցենարի մեջ:
Քարոզարշավի առաջին իսկ օրվանից ասել եմ, որ այս թեկնածուն իշխանությունների դրածոն է, որի խնդիրը «ժողովրդավարական ընտրություններ» խաղալն է:
Ընդամենը 1-2 օր, և հայ ժողովուրդը կհասկանա, որ, քվեարկելով «Րաֆֆի» կոչվող նախագծի օգտին, մեծ հաշվով քվեարկել է Հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին: Հայ ժողովուրդը ընդամենը լիգիտիմացրեց իշխանության թեկնածուի հաղթանակը:
 Շուտով կպարզվի նաև այն «30 արծաթը», որը կստանա կեղծ ընդդիմություն խաղացողը: Ամուր մնացեք ձեր հավատի մեջ: Եվ հեռու մնացեք առաջիկա քաղաքական իրադարձություններից:
«Եվ թող մեռելներին թաղեն մեռելները»: