կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-25 10:40
Քաղաքական

ՀՀԿ-ն ուտուշ-խմուշների մեջ է

ՀՀԿ-ն ուտուշ-խմուշների մեջ է

ՀՀԿ-ն ողջ շաբաթ նախատոնական ուտուշ-խմուշների մեջ է լինելու: Ռելաքսը մեկնարկել է շաբաթ օրը. ՕԵԿ համագումարից հետո «Կովկաս» ռեստորանային համալիրում հավաքվել են ՕԵԿ ու ՀՀԿ ակտիվը՝ ողջ գործադիր մարմնով հանդերձ, բացակայել են միայն Կարեն Կարապետյանն ու Դերենիկ Դումանյանը. այդ օրը վերջինիս քրոջ դստեր հարսանիքն էր. գրում է «Հրապարակը»:



Կոալիցիոն գործընկերները լավ «տժժացել» են, նույնիսկ Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն են մի լավ պարել: ՕԵԿ համագումարին նրանք ցուցադրաբար միասին են եկել և միասին գնացել: Ամբողջ համագումարի ժամանակ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Բագրատը «ձեռքերի վրա» պահել է Արգամիչի վերարկուն, որ հենց համագումարն ավարտվի, հագցնի մրսող շեֆին:



Մյուս կարկառուն ՀՀԿ-ականները` Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Գալուստ Գրիգորիչ, կոստյումներով են եղել: Ի դեպ, «Կովկասից» նախ Տարոն Մարգարյանն է ուղևորվել «Փարվանա», ապա` ՀՀԿ ակտիվը, որպեսզի մասնակցի Երևանի Ամանորի միջոցառմանը: Այստեղ առաջին կենացը խմել են նախագահի, երկրորդը` կառավարության կենացը, Հովիկ Աբրահամյանին մղելով երկրորդ պլան: Ու քանի որ քեֆ անողին քեֆ չի պակսում, այսօր երեկոյան էլ Լոնդիկին պատկանող «Ռենեսանս» ռեստորանային համալիրում է ՀՀԿ-ն իր գործընկեր ՕԵԿ-ի հետ «տժժալու»: