|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստը շատ կարճ տեւեց` շուրջ կես ժամ. պատճառը ֆուտբոլն էր: Ուշագրավ է, որ նիստին ներկա չէին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նիստի ավարտին լրագրողներին հարցերին հրաժարվեցին պատասխանել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Աշոտյանը հայտարարեց, որ ֆուտբոլից է ուշանում: Դավիթ Հարությունյանն էլ թեեւ ֆուտբոլի չէր գնում, ֆուտբոլ չի սիրում, բայց կրկին հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, հայտարարելով, որ իրավասու չէ պատասխանել լրագրողների հարցերին:
Նիստի մասին չխոսեց նաեւ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: