|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Պատգամավորներին գերի են վերցրել, հեռախոսներն էլ առգրավել են. կատակեցԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ տեղեկություններ կան Սիրիայի Քեսաբ քաղաք մեկնած ՀՀԿ-ական պատգամավորներից: Հետո ավելի լուրջ հավելեց, որ անձամբ ինքը տեղեկություն չունի:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, պարզվում է, եւս տեղյակ չէ կուսակիցներից: Միայն նշեց, որ պատգամավորները մեկնել են սեփական նախաձեռնությամբ, և ՀՀԿ խմբակցությունը նրանց հետ այդ հարցով որևէ քննարկում չի արել կամ հանձնարարական չի տվել: «Իրե՞նց հաշվին են գնացել» հարցին Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ չգիտի:
Հիշեցնենք, որ Սիրիայի Քեսաբ քաղաք են մեկնել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Լևոն Մարտիրոսյանը, Նաիրա Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Նրանք մեկնել են՝ տեղում ծանոթանալու Քեսաբի հայկական համայնքում տիրող իրավիճակին: