կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-12 21:27
Քաղաքական

ՀՀԿ-ականներն առանձին-առանձին կսատարեն Պռոշյանի գյուղապետի ՀՀԿ-ական թեկնածուին

ՀՀԿ-ականներն առանձին-առանձին կսատարեն Պռոշյանի գյուղապետի ՀՀԿ-ական թեկնածուին

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ մի քանի լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց Yerkir.am-ի հարցին, թե Պռոշյանի գյուղապետի ընտրություններում ՀՀԿ-ն սատարելո՞ւ է ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանին, ով ինքնաառաջադրվել է:

 

Սահակյանը նախ վստահեցրեց, որ ՀՀԿ-ը չի ուզում Պռոշյանում լարվածություն ստեղծել, ցանկանում է, որ լինեն լուրջ ու թափանցիկ ընտրություններ: Անձամբ Գալուստ Սահակյանը սատարելու է ՀՀԿ թեկնածուին:

 

«Իհարկե, կուսակցության համար շատ շահեկան է, որ մեր թեկնածուն անցնի, բայց պրովոկացիաներն այնքան շատ են. ասում են` իբր իշխանությունը ճնշում է ու նման բաներ»,- նշեց նա` վստահեցնելով, սակայն, որ ՀՀԿ-ը հարգում է երջանկահիշատակ` սպանված գյուղապետի հիշատակը:

 

Yerkir.am-ի դիտարկմանը` հիմա ՀՀԿ-ն հստակ սատարո՞ւմ է, թե՞ չի սատարում Արթուր Մուրադյանի թեկնածությանը, Սահակյանը հայտարարեց. «Որպես քաղաքական գործոն` մենք ներդրումներ չենք ունենա, բայց ՀՀԿ-ականները առանձին-առանձին իրենց ներդրումներ կունենան»: