կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-30 20:00
Քաղաքական

Վաղը կորոշենք՝ ինչ կլինի. ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը՝ սկանդալի մեջ հայտնված ՀՀԿ-ական գյուղապետի հետագա ճակատագրի մասին

Վաղը կորոշենք՝ ինչ կլինի. ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը՝ սկանդալի մեջ հայտնված ՀՀԿ-ական գյուղապետի հետագա ճակատագրի մասին

ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ երեկ ուշ երեկոյան տեղեկացել է Սարատակ համայնքի ղեկավար Միշա Ղրզոյանի որդու հետ կապված պատմությունների մասին:

Հիշեցնենք, որ Սարատակի գյուղապետ` կրկին վերընտրվել ցանկացող (առաջադրումներ դեռ չեն եղել-խմբ.)  ՀՀԿ-ական Միշա Ղրզոյանի որդին՝ Արթուր Ղրզոյանը, հայտնվել է աղմկահարույց պատմության մեջ, նյութն՝ այստեղ:

«Երեկ ուշ երեկոյան իրազեկել են խնդրի մասին: Վաղը հանդիպում եմ ունենալու համայնքի ղեկավարի և, Ձեր թույտվությամբ, չասեմ՝ ում հետ: Վաղը քննարկում է լինելու»,- ասաց Մինասյանը:

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ լրջորեն կխոսի գյուղապետի հետ, և հետո միայն կերևա՝ ինչ կլինի: «Կփորձեմ համակողմանի քննարկել, կլսեմ նաև մյուս շահագրգիռ կողմերին: Ես այս ամենի իսկությունը ճշտելու համար կանգ չեմ առնելու ոչնչի առջև»,- ասաց նա և ընդգծեց, որ դեռևս հիմքեր չկա` չառաջադրելու: «Մեր կուսակցականն է, բայց վաղը կորոշենք՝ ինչ կլինի»,- նշեց Մինասյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է` վաղվա հանդիպման ընթացքում Միշա Ղրզոյանի առաջադրման որոշումը չեղարկվի, նա պատասխանեց. «Կանխատեսումներ անելը, մանավանդ` առանց հիմքի,  անփառունակ գործ է»: