Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Երեկ Երևանի քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հերթական «ուտուշ-խմուշն» է կազմակերպել, այս անգամ արդեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, «Փարվանա» ռեստորանային համալիրում: «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ այս միջոցառմանը ներկա են եղել Աժ ՀՀԿ խմբակցության անդամներ Սամվել Ալեքսանյանը, Կորյուն Նահապետյանը, Կարեն Ավագյանը, Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհեր, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և այլք:
Այս քեֆերը, որոնք կազմակերպվում են գրեթե ամենօրյա ռեժիմով՝ օրը մեկ վարչական շրջանում, ինչ-որ առումով նաև կարելի է համարել իշխանական ակտիվի «գույքագրում»: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանը հատուկ հրահանգել է, որ Ամանորի տոների «ուտուշ-խմուշները» օգտագործվեն իշխանության հավատարիմների շրջանակը ևս մեկ անգամ ճշտելու համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։