| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քաղաքական կատականի
Դիսերտանտ Գալուստը
Ըստ լուրերի` Գալուստ Սահակյանը ևս բռնվել է ՀՀԿ-ն ճարակած գիտ-ախտով` ատենախոսություն է պաշտպանում: Բնականաբար` բանասիրության գծով, անտարակույս` ժողովրդական բանահյուսությունից: Թեման է` «Հայհոյանքի ժանրի մերօրյա վերընձյուղումը Ազգային ժողովում»: Ասում են` գիտական ղեկավարը Մանվել Բադեյանն է, պաշտոնական ընդդիմախոսը` Շմայսը, առաջատար կազմակերպությունը` Հանրապետական կուսակցությունը:
Ներքո
ՀՀ կառավարությունը օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, ըստ որի` այսուհետ բարձր պաշտոնների կարող են հավակնել միայն նրանք, ովքեր կոթը ձեռքին երբևէ հայտնվել են ՀՀ նախագահի բարձր ամպհովանու ներքո:
Հայ քաղաքական բառարան
Գրասենյակ - ժամանակակից ավերիչ զենք, գյուտի հեղինակը ՀՀԿ-ի ջահելությունն է: Ստեղծվել է մեթան գազով հրապարակային պայթյունների փորձի վրա:
Ֆեյսբուք – մարտի գնացող ՀՀԿ-ականների անդավաճան բլինդաժը:
ՀՀԿ-ի տոլման
Ասում են՝ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը դիմել է դատարան՝ լրատվամիջոցների կողմից արժանապատվությանը հասցված վնասի հատուցման հայցով: Ըստ պատգամավորի՝ իր «փաթթած ունենամ» արտահայտությունը լրատվամիջոցները հանիրավի դարձրին մատի փաթ/ա/թան, մինչդեռ ինքը, Ամանորի հուշերի տակ ընկած, ընդամենը նկատի էր ունեցել ամանորյա տոլման: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, դրա տոլման իրավամբ անզուգական է, երբ «փաթթած» է լինում:
Լ. Սարգսյան