|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
«Ես` որպես ՀՀ քաղաքացի, ցանկանում եմ, որ 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունները որակապես տարբերվեն նախորդներից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նա նշեց նաեւ, թե անչափ կարեւոր է, որ երկրի ղեկավարին ընդունելիս իմանան` ժողովուրդը նրա մեջքին կանգնած է:
«Յուրաքանչյուր ձախողում հետընթաց է: Պետք չէ մոռանալ, որ 2008-ին մեր երկիրը հետընթաց էր ապրում, եւ երկրի վայրէջքը կանգնեցնել հաջողվեց ՀՀ գործող նախագահը: Հենց նման դեպքերի համար էլ ասում եմ, որ նախագահի ընտրությունը պարզապես մեկ մարդու ընտրություն չէ, այլ ողջ ազգի, պետության առաջընթացի ընտրություն, որ կարեւոր է միջազգային հարթակում հավասարը հավասարի հետ խոսելու համար»,- ասաց նախարարը եւ հավելեց, որ մեր ապագան ժողովրդավարության խորացումն է: