|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Անդրադառնալով իր պաշտոնավարմանը 100 օրերին եւ պատասխանելով քաղաքապետի պաշտոնում իր ինքնազգացողության մասին հարցին` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ կառավարչի այդ պաշտոնն «ահավոր հետաքրքիր է». «Ես էս բառը շատ եմ սիրում` ես դրայվ եմ զգում այս պաշտոնում աշխատելիս»:
Սակայն, ըստ Կ. Կարապետյանի, ինքը երբեք չի մտածել քաղաքապետ դառնալու մասին, հիմա էլ չի երազում վերընտրվել:
Կարեն Կարապետյանը չհերքեց, որ «Հայռուսգազարդի» աշխատակազմից իր մտերիմներին տեղափոխել է քաղաքապետարան, եւ հավելեց. «Իրենցից հարցրեք` գո՞հ են, որ տեղափոխել եմ: «Հայռուսգազարդում» գոնե ժամը 6-ին տուն էին գնում»:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է ինքը տարբերվում նախորդ քաղաքապետերից` Կարեն Կարապետյանը պատասխանեց` տեսքով: