Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գիշեր-ցերեկ կրակի տակ ապրող մարդիկ պետք է տարբերվեն Երևանի կենտրոնում ապրողներից ու արժանանան առանձնահատուկ ուշադրության. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեվան գյուղի բնակիչների և կուսակցության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ։
Նա նշեց, որ պետությունը սկսվում է սահմանից: Ծառուկյանի գնահատմամբ՝ սահմանապահ գյուղերում ապրող մարդիկ միաժամանակ զինվոր են։
Նա անդրադարձավ նաև Ոսկեվանում ու Իջևանում կուսակցության պատասխանատուների հետ իր հանդիպմանը հետևած մեծաթիվ ոստիկանների փաստին։
«Այսօր վախի մթնոլորտ են ստեղծել, ամբողջ ճանապարհները փակել, անձնագրերն են ստուգում։ Ես եկել եմ իմ ժողովրդի հետ խոսեմ, իմ կուսակիցների հետ հանդիպեմ, լսեմ, իմանամ՝ ինչո՞վ կարող եմ օգնել։ Էսօր ժողովրդին տուգանելուց, հարկերը բարձրացնելուց բացի, ի՞նչ եք արել, կարա՞մ իմանամ։ Ես ձեր տեղն ուղղակի ամաչում եմ»,- ասաց նա։
Ծառուկյանի խոսքով՝ պլան է դրված, որ ոստիկանները օրը 300 հատ տուգանք գրեն։
«Հա, գրեք, բայց խեղճ ժողովուրդն էսօր 30 հազար թոշակ է ստանում, ու էս պայմաններում ուսման վարձ են ավելացնում, գույքահարկ են բարձրացնում»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում: