կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-10 23:21
Քաղաքական

Թրամփը մինչեւ նախագահական ընտրությունները չի ուզում հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

Թրամփը մինչեւ նախագահական ընտրությունները չի ուզում հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պլանավորում միջուկային խնդրի հարցով առաջիկայում հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Ինչպես հայտնում է CNN-ը, հղում կատարելով երկու աղբյուրների, Թրամփը ավագ խորհրդականներին հայտարարել է, որ մինչեւ նոյեմբերի նախագահական ընտրությունները դա տեղի չի ունենա։

Երկու առաջնորդների վերջին հանդիպումից անցել է մեկ տարի։ Թեեւ բանակցությունները առաջընթացի չեն հանգեցրել ապառազմականացման նպատակին հասնելու հարցում, դիվանագիտական ջանքերը շարունակվում են։

Երկու երկրների միջեւ աշխատանքային մակարդակով բանակցությունները հոկտեմբերին տապալվել էին, եւ Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «դատարկ ձեռքով» էր եկել։

Վարչակազմի ջանքերին ծանոթ մի պաշտոնյա բանակցությունները «մեռած» է անվանել։