Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն դարձյալ հիշել է իրենց՝ «Հայաստանին մեկնած ձեռքի» մասին, որը, ըստ նրա, «տգեղ կերպով մերժվել է». տեղեկացնում է A Haber-ը:
Չավուշօղլուն այնուհետև նշել է, որ Հայաստանը 2015-ին շարունակում է ազդել խորհրդարանների վրա, ապա կտրուկ անցում է կատարել այլ թեմայի՝ ասելով. «Հարավային Կովկասում բոլոր խնդիրների կենտրոնում Հայաստանն է: Բոլոր հարևանների հետ խնդիրներ ունեցող երկիրը պետք է հայելուն նայի»:
Նա այնուհետև անդրադարձել է Թուրքիայի հայերին: «Ինչպես որ ոչ իսլամական այլ համայնքները, այնպես էլ հայկական համայնքի ներկայացուցիչները եկեղեցիներ են հետ ստացել, սակայն Հայաստանը «շարունակում է պոպուլիստական մոտեցում ցուցաբերել»,-ասել է Չավուշօղլուն:
Նա նշել է նաև, թե, ի պատասխան Հայաստանին, Թուրքիան ապրիլի 24-ին բարեկամության և խաղաղության կոչ է անելու ամբողջ աշխարհին:
Անդրադառնալով ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձին՝ Չավուշօղլուն նշել է, որ, հավանաբար,Օբաման հանդես կգա նախկինի նման արտահայտություններով, ապա հավելել, որ «դրանից դուրս արված հայտարարությունները լուրջ վնաս կհասցնեն հարաբերություններին»: