կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-18 13:06
Քաղաքական

Այս ամենը ճանապարհ է բացում երկրում որակապես նոր իշխանություն ձևավորելու համար. Ավետիք Չալաբյան

Այս ամենը ճանապարհ է բացում երկրում որակապես նոր իշխանություն ձևավորելու համար. Ավետիք Չալաբյան

ՏԻՄ ընտրությունների թարմ հետքերով. երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում, չնայած գործող իշխանության կատաղի հակազդեցությանը և «գոտկատեղից ներքև» տարբեր հարվածներին, ընդդիմության թեկնածուները հաղթանակ տարան Գյումրիում, Գորիսում և Մեղրիում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

«Սա հունիսի 20-ի հիասթափեցուցիչ համապետական ընտրություններից հետո շատ կարևոր ձեռքբերում է թե ընդդիմության, և թե ողջ հասարակության համար, և բացահայտում է մի քանի կարևոր իրողություն՝

ա) գործող իշխանության կողմից տարվող պարտվողական քաղաքականությունը, շարունակական զիջումները թշնամուն ավելի և ավելի մեծ հանրային դժգոհություն են առաջացնում, նույնիսկ այն հասարակական շրջանակներում, որոնք դեռևս չորս ամիս առաջ աջակցել են այդ իշխանությանը որպես հնարավոր «չարյաց փոքրագույն»,

բ) տեղերում հանրային աջակցություն են ստանում այն մարդիկ, ովքեր իրենց ապրած կյանքով և գործերով են վաստակել իրենց  հեղինակությունը, և ոչ թե կուսակցական պատկանելությամբ՝ նախկին թե ներկա,

գ) երբ գործող իշխանությունը բախվում է այդպիսի մարդկանց վճռական դիմադրությանը, նրա ամբողջ ադմինիստրատիվ մեքենան՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ը, դատախազությունը, դատարանները կարող են բավարար չլինել այդ դիմադրությունը հաղթահարելու համար, մանավանդ երբ այն համատարած բնույթ է ստանում.

Այս ամենը ճանապարհ է բացում երկրում որակապես նոր իշխանություն ձևավորելու համար, և ի վերջո իրապես ազգային և ժողովրդավարական պետություն դառնալու համար: Սա երկար ճանապարհ է, որ մենք պետք է հետևողականորեն անցնենք, մինչ այդ ես շնորհավորում են ընդդիմության բոլոր այն թեկնածուներին, որոնք երեկ դժվարին պայքարում արժանի հաղթանակ են տարել:

Հատուկ ցանկանում եմ առանձնացնել Առուշ Առուշանյանին, որն այդ հաղթանակը տարել է՝ գտնվելով գործող իշխանության կողմից պարտադրված մեկուսացման մեջ, և շնորհակալություն հայտնել նրա բոլոր թիմակիցներին՝ այդ պայմաններում միասնականություն և վճռականություն ցուցաբերելու համար»,- գրել է Չալաբյանը: