Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է զբաղված կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, արդյո՞ք բացահայտել է կոռուպցիայով զբաղվող մարդկանց, պատասխանեց. «Կոռուպցիայի դեմ խորհրդի որոշ անդամներ ի պաշտոնե են ընդգրկվում այդ խորհրդի կազմի մեջ` քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ: Այս պահին հարցում է ուղարկվել ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի նրանք ներկայացնեն թեկնածուներ: Հույս ունեմ, որ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացված կլինեն այդ խորհրդի կազմում: Երբ ձևավորվի խորհրդի կազմը, կորոշվեն նաև առաջին նիստի օրը և գործունեության առաջին քայլերը»:
Լրագրողների այն դիտարկմանը, որ մարդիկ չեն վստահում այդ խորհրդին, որ կպայքարի կոռուպցիայի դեմ, նախարարն ասաց. «Հույս ունեմ, որ ծանրակշիռ և փորձառու կազմակերպությունները կմասնակցեն խորհրդի աշխատանքներին, և մենք կտեսնենք, թե նրանք ինչ մոտեցումներ կունենան»:
Այն մտահոգությանը, որ կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմինը ոչ մի բանով չի տարբերվելու նախորդներից, նախարարը պատասխանեց, որ չի կիսում այդ տեսակետը: «Խորհուրդ եմ տալիս վերցնել նախորդ հանձնաժողովի կազմը և նրանց գործունեությունը կարգավորող որոշումները, ապա համեմատել այս հանձնաժողովի հետ, և դուք կնկատեք էական տարբերություններ»,- ասաց Հովհաննես Մանուկյանը: