Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ սեպտեմբերի 18-20-ը Երևանում կկայանա «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով` Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը:
«Համաժողովը նախատեսված է անցկացնել Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի նախաշեմին»,- ասաց նախարարը:
Նախարարի խոսքով` այս պահի դրությամբ 70 երկրից 1400 սփյուռքահայ հաստատել է իր մասնակցությունը համաժողովի աշխատանքերին: Հակոբյանը նշեց, որ մոտ 20 երկիր, այդ թվում` Մյանմարը, Սինգապուրը, Եթովպիան, Մարոկկոն, Թաիլանդը, առաջին անգամ են մասնակցում:
Ըստ նախարարի` համաժողովի մասնակիցների 70%-ը տղամարդիկ են, 30%-ը` կանայք: «Հրավիրվել է 600 հոգի` համահայկական կառույցների ղեկավարներ, հոգևոր, կրթամշակութային կազմակերպությունների ղեկավարներ, անհատներ»,- ասաց նա ապա հավելեց, որսփյուռքից 92 լրագրող և խմբագիր հաստատել է իր մասնակցությունը:
Նախարարը տեղեկացրեց, որ անցկացվելու են երեք լիագումար նիստեր: «Առաջին լիագումար նիստում ելույթ կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ՀՀ Սփյուռքի նախարարը: Երկրորդ լիագումար նիստում ելույթ կունենա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ ահա երրորդում` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը»,- հայտնեց նա:
Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն նաև մի շարք մշակութային միջոցառումներ:
Ի դեպ, ըստ նրա, 6-րդ համաժողովը տարբերվելու է նախորդներից նաև նրանով, որ, բացի երեք լիագումար նիստերից, 4 ուղղություններով նախատեսված են 16 թեմատիկ նիստեր: «Այդ նիստերին, բացի Սփյուռքի նախարարությունից, մասնակցելու են նաև ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը»,- ասաց նախարարը:
«ՊՆ-ն կներկայացնի զեկուցումներ «Ազգ-բանակ» հավաքական ներուժի զարգացման մոդելի, ազգային գաղափարախոսության, ազգային ներուժը բանակաշինության ոլորտում համախմբելու վերաբերյալ, անդրադարձ կկատարվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի թեմային, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող հարցերին», - տեղեկացրեց Հակոբյանը: