Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի առաջադրվելու առաջիկա նախագահական ընտրություններում:
Կուսակցության համագումարում իր այս որոշումը հրապարակելուց հետո Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ համագումարին ներկա ազատական ուժերի հետ համախմբումը նախագահական ընտրություններից հետո ոչ միայն ցանկալի է, այլ նաեւ անհրաժեշտ:
Լրագրողները հետաքրքրվեցին` ինչո՞ւ ոչ մինչեւ նախագահական ընտրությունները: «Ընտրությունները բաժանել են երկու մասի` կա'մ համաձայնես ես ՀԱԿ-ի մարտավարությանը, ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, իսկ ով դրա հետ համաձայն չէ` համարվում է Սերժ Սարգսյանի դրածոն, եւ իբր ֆինանսավորվում է նրանից: Ես առ այսօր գումարներ վերցրել եմ միայն հորիցս, ես առ այսօր ինքս եմ ֆինանսավորել մարդկանց»,- հայտարարեց Սարգսյանը եւ ընդգծեց, որ իր մասին նման լուրեր տարածողները չունեն որեւէ սրբություն:
Ըստ նրա` ժամանակը ցույց տվեց, որ նման որակումները քաղաքական հորինված բանաձեւ են, «պլակատ», որը կախում են ցանկացածի վզից, ով ասում է, որ իրենց տեսակետի հետ համաձայն չէ: «Կա'մ պետք է Կոնգրեսի հետ գնաս, կա'մ եթե իրենց հետ չես` իշխանության հետ ես»,- նշեց Սարգսյանը եւ վստահեցրեց, որ ինքը դեմ է բոլորին, ովքեր ստեղծված իրավիճակի պատասխանատուն են:
Արամ Սարգսյանը չի տեսնում որեւէ ուժ, որը հաղթել է, անգամ Սերժ Սարգսյանը: Նա վստահ է` ընտրություններ մեր երկրում չեն լինում:
Դիտարկմանը, որ իր չառաջադրվելով կամ նման վերաբերմունքով նպաստում է իշխանության վերաարտադրմանը, բանախոսն արձագանքեց. «Առաջիկա նախագահական ընտրությունները աշխարհի վերջը չեն: Ինչպես տեսաք` այսօր էլ աշխարհի վերջը տեղի չունեցավ»: Սարգսյանը լրագրողներին խորհուրդ տվեց կարդալ Հրանտ Մաթեւոսյանի «Սկսվող եւ վերջացող էպոխաների մասին» հոդվածը:
Դիտարկմանը, թե սա իր էպոխան չէ՞ր, հայտարարեց. «Ես իմը չունեմ, ես ունեմ մեր բոլորինը, ես երբեք ամբիցիաներով չեմ տառապել, ես երբեք իմ թեկնածությունը չեմ առաջադրի. լրացնել պարտվողների մի ամբողջ շարք` դա իմը չէ: Ես հաղթող եմ, ժամանակը գա` կհաղթեմ»:
Ի դեպ, Արամ Սարգսյանը նաեւ վստահեցրեց, որ իր այս որոշումը կապված չէր ԱՄՆ կատարած իր վերջին այցի հետ: