Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանն անդրադարձել է իր քննադատներին, իրեն այս կամ այն հարցում մեղադրողներին և նշել հետևյալը.
«Այո, հասկացա…
Համբերությունն էլ իր չափն ունի և իմը սպառվեց:
Այն, որ կազմակերպված հակաքարոզչություն է իմ անձի հանդեպ, դա ինձ համար նորություն չէր և ես գիտեի, որ ճանապարհս բարդ է ու որքան հնարավոր խորդուբորդ, բայց որ էդ հակաքարոզչությունը էլ ներս ու դուրս չի ճանաչում, սա ստիպում է լինել բոլորի պես.
Անտարբեր, անբան, մադկանց խնդրին ու հարցերին անուշադրության մատնող, իմ ու քո անող, հին ու նոր մարդ ու հին ու նոր խնդիրներ տարանջատող , թայֆա ստեղծող ու էդ թայֆում ինքնահաստատվող և այսպես շարունակ թվարկելու կետեր և հենց այդ մարդու կերպարի մեջ պետք է մտնեմ: Այո-Այո, հենց այդպես:
Երբ փորձում ես հաշվի առնել բոլորի շահերը, արդյունքում կորցնում ես սեփական ամենակարևորը՝ առողջությունը:
Ինչ լնգուլավազ ասեք՝ իրեն թույլ է տալիս քեզ վիրավորել, քեզանից ինչ–որ բան պահանջել, մուննաթ գալ և ինքնահաստատվել ու ակնհայտ է, որ կոնկրետ մարդկանց ուղղորդմամբ, բայց հո հասուն մարդիկ տեսնում են այդ ամենը, էդ ամենը ձեր ժպտացող և թափանցիկ ոչինչ չասող դեմքից այն կողմ երևում է:
Այսուհետ խնդրանք, պահանջ, հորդոր.
–Ինձ դիմեն միայն Շիրակի մարզի բնակիչները. (մյուս մարզերն ամեն մեկը իր ընտրած պատգամավորին դիմի, մարզպետին, քաղաքապետին ու գյուղապետին):
– Ինձ դիմեն միայն կոնկրետ իմ պաշտոնին վերաբերող հարցով և ոչ կենցաղային հարցերով:
– Ինձ չզանգահարել աշխատանքային ժամից դուրս և ոչ աշխատանքային օրերին:
-Չհամարձակվել ինձ հետ խոսել ձայնի տոնայնությունը թեկուզ կես դեցիբել բարձր:
– Գործերը և պարտականություններն արեք այնքան պատշաճ, որ հետո ձեր տեղը օրերով ես չչարչարվեմ:
– «Թեժ գծի» վերածված համարս սեպտեմբերի 15-ից հետո մնալու է ԱԺ-ում , իսկ նոր հեռախոսահամարս տրամադրելու եմ միայն ընտանիքիս անդամներին : Եթե կա զանգ , ապա միայն աշխատանքային ժամ և աշխատանքային օր:
Եվ այսպես շարունակ …
Խիստ է չէ՞, այո՛ շատ…
Բայց իսկապես համբերությունը ունի եզրագիծ…
Մի օր կգա , որ ստիպված կլինեմ վերը նշված պահանջներս իրականություն դարձնեմ՝ երեկվա ինքնահաստատվող մասսայի ուղղորդված հարձակման նման դեպքերից և այսօրվա ժամը 6։30 գյուղերից ստացած ոչինչ չասող զանգից հետո:
Ես էլ չեմ հավատում իմ ասածին, բայց որոշ կետերի խստագույնս հետևելու եմ:
Լա՛վ, մարդկությունը ինչո՞ւ է այսքան քչացել…
Բարի լո՞ւյս … #ՍտիպվածԳրած»: