|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վարդենիսի ընտրված համայքնապետ Ահարոն Խաչատրյանը ընտրությունից հետո առաջին ճեպազրույցում շնորհակալություն հայտնեց Վարդենիսի բոլոր բնակիչներին և ասաց, որ իր համար ոչ մի տարբերություն չկա՝ իրեն ով է ընտրել, ով՝ ոչ, ինքն աշխատելու է ամեն ինչ անել ի շահ Վարդենիսի բոլոր բնակիչների՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Յուրաքանչյուրի հոգսն ու խնդիրը ես այս պահից համարում եմ իմ հոգսն ու խնդիրը»,-ասաց Ահարոն Խաչատրյանը։
Նա վստահեցրեց, որ եթե որևէ աշխատից աշխատող մարդ է՝ կմնա իր պաշտոնին, ինքը անհիմն ազատումների չի գնալու, և աշխատելու է նաև իշխանությունների հետ։
Նշենք, որ Վարդենիսի ավագանու՝ դատարանի որոշումից հետո անդրանիկ նիստում ընդդիմադիր՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունների թեկնածու Ահարոն Խաչատրյանն ընտրվեց Վարդենիս համայնքի ղեկավար։ Նախկին ընտրությունների ժամանակ ՔՊ-ի թեկնածուն Արամ Մելքոնյանն էր, որը, սակայն, ավելի քիչ ձայն հավաքեց, քան ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածուն, և բազմաթիվ հրահրումներից հետո ՔՊ-ն հասավ նրան, որ դատարանի որոշմամբ համայնքի ղեկավարի ընտրության նոր նիստ հրավիրվեց։ Ներկա նիստում իշխող ՔՊ-ն համայնքապետի թեկնածու չառաջադրեց և ձայների մեծամասնությամբ ընտրվեց ընդդիմադիր թեկնածու Ահարոն Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․