|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ռուսաստանը շահագրգիռ է Երեւանի եւ Բաքվի միջեւ լարվածության թուլացման հարցում եւ կշարունակի նպաստել խնդրի հանգուցալուծմանն ու փոխզիջումների ձեռքբերմանը: Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ընդգծում եմ` Ռուսաստանը շահագրգիռ է երկու հարեւանների միջեւ լարվածության թոթափման հարցում: Մինսկի խմբի շրջանակներում եւ Երեւանի ու Բաքվի հետ անմիջական շփումներում կշարունակենք ամեն կերպ աջակցել այդ կծիկի հանգուցալուծմանը: Հուսով ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հասնել կոնֆլիկտի փոխզիջումային, առանց հաղթողների եւ պարտվողների կարգավորման»,- հայտարարել է Պուտինը ՀՀ նախագահի հետ բանակցություններից հետո: