Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արթուր Վլադիմիրի Ղարիբյանը ծնվել է 1967թ. դեկտեմբերի 16-ին ք. Ստեփանավանում:
Ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանի կերպարվեստի բաժինը, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի կերպարվեստի բաժնում:
Դաշնակցական Արթուր Ղարիբյանը ազատամարտի առաջին օրերից մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների (Արարատ, Գորիս, Նոյեմբերյան) և ԼՂՀ` Շահումյանի, Ասկերանի, Մարտակերտի շրջանների, Գետաշենի ու Բերդաձորի ենթաշրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, Շուշիի ազատագրման, Լաչինի շրջանում, Կրկժանում, Մալիբեյլիում, Լեսնոյում, Խոջալիում հակառակորդի կրակակետերի ոչնչացման գործողություններին:
Նա զոհվել է 1992 թ.ի նոյեմբերի 6-ին Սրխավենդում` գյուղի համար մղված ինքնապաշտպանության մարտի ժամանակ՝ ականի պայթյունից։
Այդ օրը շատ տխուր է եղել, չի խոսել։ Չորս փամփուշտ է ցույց տվել, ասել է. «Էս մեկը Դուշմանինն է, մեկը՝ Ուզբեկինը, մյուսը՝ Վարդան Բախշյանինը, չորրորդն էլ իմն է»: Աճյունը ամփոփված է Եռաբլուրում` իր ընկեր և հրամանատար Դուշման Վարդանի կողքին:
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով և «Շուշիի ազատագրման» մեդալով: