|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դավիթ Հարությունյանը Ստրասբուրգում է:
«Դավիթ Հարությունյանը սանատորիա չի գնացել, աշխատանքային գործուղման է»,- Yerkir.am-ի եւ haynews.am-ի թղթակցիների հետ զրույցում հայտարարեց Գալուստ Սահակյանը: Նա չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, որ տպավորություն էր, թե Դավիթ Հարությունյանը էթիկայի հանձնաժողովի հարցի վերաբերյալ քննարկումը թողել էր Արփինե Հովհաննիսյանի վրա ու գնացել: Սահակյանը հայտարարեց, որ եթե անգամ Դավիթ Հարությունյանն այստեղ լիներ, միեւնույն է, հիմնական զեկուցողը լինելու էր Արփինե Հովհաննիսյանը:
«Բոլոր երիտասարդներն էլ առաջին անգամը սկսել են նույն ձեւով, պետք է սովորեն բեռ տանել, դա կնպաստի, քաղաքական գործչի թիկնոցը ավելի արագորեն կրելու գործընթացին»,- հայտարարեց նա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահ է, որ Արփինե Հովհաննիսյանն իր առջեւ դրված փորձությունը լավ կատարեց: Դիտարկմանը, թե ինչու վրդովվեց Հովիկ Աբրահամյանը, Սահակյանն արձագանքեց. «Եթե Հովիկ Աբրահամյանը չմիջամտեր, ես իմ սատիրայով ավելի ուժեղ խոսքեր կասեի, որովհետեւ` ում ինչ գործն է` ով է զեկուցողը, որտեղ է Դավիթ Հարությունյանը...Դավիթ Հարությունյանը ու մեր Արփինեն ընդամենը կատարում են խմբակցության որոշումը»: