|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մի շարք ՀՀԿ-ականների, ովքեր աչքի են ընկնում աղմկահարույց պատմություններում իրենց մասնակցությամբ:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն հանգամանքը, որ ՀՀԿ-ում շարունակում են մնալ այնպիսի պաշտոնյաներ, ինչպեսիք են Ռուբեն Հայրապետյանը, Սուրիկ Խաչատրյանը, Մհեր Սեդրակյանը, ովքեր մարդ են ծեծում, ահաբեկում, նա պատասխանեց. «Դուք տեսակետ եք հայտնում, առաջին արձագանքներով հարցադրումներ եք անում: Նման իրավիճակներում լիազոր մարմինները կարող են բացահայտել, որոշում կայացնել, հասարակությունն էլ իմանա: Բայց հարց է առաջանում` ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում»:
Դիտարկմանը, թե քրեական գործ չհարուցելն էլ է գալիս նրանից, որ վախեցնում են, Սահակյանը, դիմելով լրագրողին, պատասխանեց. «Եթե վախեցնելու ճանապարհով գնայինք, Դուք, Ձեր այդ սարքավորումը ձեռքներիդ, ինձ հարց չէիք տա»: