Միասին կարող ենք
կարևոր
481 դիտում, 59 րոպե առաջ - 2026-05-11 20:40
Քաղաքական

Իրենց շեֆից ի՞նչ պետք է սովորեն, դասական ստախոսություն է․ Ռոբերտ Քոչարյան

 «Ամիսներ առաջ ասուլիսում մի միտք ասացիք, որը մինչև հիմա իշխանությունն ու իշխանական քարոզչամեքենան շահարկում է։ Այն է, որ․ «Հայաստանը չպետք է սահմանափակվի իր 29․800 քառակուսի կիլոմետրով»։ Օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարվեց, իբր Ձեր հայտարարությունը լեգիտիմացնում է հարձակումը Հայաստանի վրա, քանի որ դիտվում է որպես տարածքային նկրտում։ Ի վերջո, ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ Հայաստանը չպետք է սահմանափակվի իր 29,800 քառակուսի կիլոմետրով»— Իջևանում քարոզարշավի ժամանակ լրագրողը նման հարցադրումով դիմեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ և վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին։

«Խոսքը չի գնում հարևանների հողերի վրա աչք դնելու մասին, խոսքը գնում է մեր ներուժի մասին։ Հայաստանում ապրում է 3 միլիոն հայ, դրսում կրկնակի ավելի, եկեղեցին, ընդհանրապես մեր լոբիստական հնարավորությունը։ Եթե չեմ սխալվում՝ այն ժամանակ նաև բանաձև էի առաջարկել՝ «փոքր երկիր, մեծ խաղացող» և օրինակներ եմ բերել տարբեր պետությունների։ Սա էր ընդամենը»,- պատասխանեց նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։