կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-10 03:37
Առանց Կատեգորիա

Հայերը վրացերենը պետք է սիրով սովորեն, ոչ թե ստիպողաբար

Հայերը վրացերենը պետք է սիրով սովորեն, ոչ թե ստիպողաբար

Վրացական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը լրագրողի հարցին, թե ռուս քաղաքական գործիչները չեն թաքցնում, որ եթե վրացիներն իրենց լավ չպահեն, ապա նրանք Սամցխե-Ջավախքը կօգտագործեն որպես նոր հակամարտության օջախ, ասել է.

«Հայերի համար ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Ջավախքում, ամենակարեւորը քաղաքացիական իրավունքն է: Հայաստանը Վրաստանի հետ չունի  անջատողականության խնդիրներ: Սակայն կան այլ հարցեր. հայկական եկեղեցիների փակումը, տարածաշրջանային լեզվի խնդիրը: Մենք ուզում ենք, որ հայերն իրենց զգան Վրաստանի լիարժեք քաղաքացիներ: Յուրաքանչյուր մարդ ունի ազգային արժանապատվություն, եւ չի կարելի դրա վրայով անցնել»

Լրագրողի այն դիտարկմանը, թե Վրաստանում ոչ ոք չի արգելում հայերեն լեզվով կրթությունը եւ մինչ օրս էլ հայկական դպրոցներ են գործում, Վահան Հովհաննիսյանը հակադարձել է, ասելով.

«Վրաստանի ղեկավարությունը վրացերեն սովորելու անհրաժեշտության անվան տակ արգելում է հայերենը եւ մարդկանց ստիպում, որ սովորեն վրացերեն: Հայերը վրացերենը պետք է սիրով սովորեն, ոչ թե ստիպողաբար»: