կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-15 10:17
Քաղաքական

ՀՀԿ-ում հակված են երիտասարդ գվարդիան «մարտի» տանել. «Հրապարակ»

 ՀՀԿ-ում հակված են երիտասարդ գվարդիան «մարտի» տանել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աստիճանաբար հստակվում է ՀՀԿ-ականների այն շրջանակը, որը պետք է մտնի ԱԺ, զբաղեցնի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները: ՀՀԿ-ում հակված են երիտասարդ գվարդիան «մարտի» տանել՝ տեղեր ապահովելով ռեյտինգային «քյարթերի» համար:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, ըստ նույն աղբյուրների, կդառնա Հրայր Թովմասյանը: Ազգային անվտանգության, պաշտպանության, ներքին գործերի հանձնաժողովի համար տրվում են Գեւորգ Կոստանյանի, Ֆելիքս Ցոլակյանի անունները, իսկ արտաքին կապերի հանձնաժողովը, որին կմիանա նաեւ եվրաինտեգրման հանձնաժողովը, կտրամադրվի Սամվել Ֆարմանյանին:  

Ի դեպ, սիմվոլիկ օր` ապրիլի 24-ին է մեկնարկելու ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին վերջին անգամ կմասնակցի ԱԺ պատվիրակությունը` Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: ԲՀԿ-ից ԵԽԽՎ պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգ չեն մեկնի։ «Շատ խառն ենք»,- ասացին, բայց ինչով` չբացատրեցին:

Իսկ նստաշրջանը տեսարժան է լինելու, մանավանդ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի մասով, որի դեմ ոչ միայն կոռուպցիոն մեղադրանքներ կան, այլեւ ԵԺԿ ֆրակցիայի նախագահ Աքսել Ֆիշերի հարուցած գործընթացը՝ Ագրամունտի` Սիրիա մեկնելու եւ ՌԴ ԱԳՆ աշխատակցի կողքին հայտնվելու առիթով: Այցն իրականացվել է առանց ԵԽԽՎ լիազորության, եւ Ֆիշերն առաջարկում է դատապարտել դա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: