|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը երեկ հայտարարել է, որ հրաժարական է տալու այն բանից հետո, երբ դատարանը որոշել է նրան խարդախության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանք ներկայացնել. տեղեկացնում է Reuters-ը:
Կարճ հայտարարության մեջ Լիբերչմանը նշել է, որ այդ քայլին գնում է` չնայած օրենքով դա պարտավոր չէ անել: Այնուամենայնիվ, հրաժարական է տալիս, որ պայքարի մեղադրանքների դեմ: Դա, ըստ Լիբերմանի, հնարավորություն կտա իրեն աշխատել հաջորդ կառավարությունում, երբ վերականգնի իր բարի համբավը:
«Ես դա անում եմ նաեւ այն պատճառով, որ համոզված եմ` Իսրայելի քաղաքացիներն իրավունք ունեն գնալ ընտրությունների` այդ գործի լուծումն արդեն ունենալով», - ասել է Լիբերմանը` հույս հայտնելով, որ դատավարությունը կավարտվի մինչեւ հունվարի 22-ը, այսինքն` մինչեւ նոր խորհրդարանական ընտրությունները: